Երեկ գիշեր մի պահ քունս չէր տանում


Դեռ սկզբում ես օդում էի, մի գաղափար

Անէություն: Ես մի միտք էի Անկաղապար,

Հետո ընկա ես հողի մեջ պատահաբար

Ու ծիլ տվի ես ձյան տակից հերոսաբար…

Ցողուն ունեի կանաչ ու նուրբ  այդ օրերին

Ինչ իմանայի որ կծալվեիթե տրորեին:

Տրորեցին, ես ծալվեցի

Մի քիչ ծալված որ մնացի,

Երբ որ մի քիչ մտածեցի,

ու ուժերս հավաքեցի և ուղղվեցի.

Էլ նուրբ չէի ես, ոչ էլ կանաչ:

Այլ դեղնավուն, ծռված առաջ

դեպի երկինք , դեպի արև

Դարձել էի ես հասուն հատիկ

կոշտ պատյանից նայում վերև…

Հետո մարդիկ հավաքվեցին

Նրանք տեսան, հավանեցին

Կարգին մեծ էի ինձ ասացին

ու աղացին…

Մեծ սեղանին փոշիացրած ինձ լցրեցին

Մի քիչ այս կողմ ինձ բերեցին,

Սեղանով մեկ ինձ սփռեցին ու ջրեցին:

Փափուկ , անձև խմոր դարձրած տրորեցին,

Հետո մի լավ քոթակեցին ու

Մետաղյա ամանի մեջ ինձ դրեցին:

Քիչ էր մնում հանգստանայի,

Արի ու տես դա էլ էր քիչ,

Կրակ տվին ու վառեցին…

Բայց դե գիտեք, ես համառ եմ, դիիմադրեցի

Մի քի կաշին իմ հաստացավ ու մգացավ

Բայց ապրեցի…

Հետո եկա Ձեր սեղանին ես նստեցի

Կենաց եղավ, ես լսեցի,

ՄԻ հատ չեղավ, մի քանի հատ

Նույնիսկ մեկը իմ կենացն էր հավանաբար

Երբ լսեցի,, հպարտացա…

Հետո բերան, ատամնաշար,

մի կես կյանք էլ ոչնչացավ

ու ինձ կերան,

Իմ մեծ մասը Անէացավ

Մի կտորս միայն մնաց

Մաքուր օդին, մի անկյունում

Ես դրած եի պահարանում,

Սպասում էի ու չորանում:

Հիմա արդեն չոր եմ կարգին

Ով որ հանկարծ մոտ է գալիս , որ ինձ կծի,

Ես եմ կծում , արյուն բերում

Նախահարձակ այս վիճակում , պատկերացրեք

Այնքան լավ եմ ես ինձ զգում…

Advertisements

Leave a comment

Filed under Վաչե Շահվերդյան, Բանաստեղծություն

Վերջին գրացիցս մի հատված՝ համակարգը


Համակարգի ստոծանում ես պառկած եմ,
Համակարգի մի մասնիկն եմ, սպանված եմ,
Ու չեմ մեռել, սպանել են,
ՈՒ պառկած եմ…անտեր շան պես,
ՈՒ չեմ մեռել ես հոգեպես, այլ մտովի
Սպանել են արարքներով անմարդկային,
Սպանել են հայացքներով դժոխային,
Սպանվել եմ երբ տեսել եմ թե ինչպես է
Մարդը մարդուն մեջք ցույց տալիս
Սպանվել եմ երբ տեսել եմ թե ինչպես է
Որդուն գրկած մայրը լալիս
Մարդու աչքում ես տեսել եմ
Անասնական դաժանություն
Մարդու հոգում ես տեսել եմ
Մի անսահման ատելություն
Ատելություն հանդեպ մարդու
Հանդեպ իր հոր, նրա որդու:
Միթե սա է կյանք կոչվածը,
Համակարգը վթարված է:
Գործիք դարձած արարածը
Համակարգի ստոծանում լուռ պառկած է,
Աստված գիտի որն էր նրա երազածը,
Բայց որ սա չէր դա հստակ է
Այս ներկան չէր իր երեկվա երազանքը:

Leave a comment

Filed under Վաչե Շահվերդյան, Բանաստեղծություն

Ու մենք մնալու ենք, ու պայքարելու ենք, ու ապրելու ենք ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ…


Հեռանում եմ Հայաստանից…
Գնում եմ Կանադա… Գիտեք` ինչ հրաշալի կյանք է այնտեղ սպասում ինձ ու իմ ընտանիքին… Մենք երիտասարդ ենք, իսկ Կանադայում սպասում են և նույնիսկ խթանում են մեր մուտքն իրենց երկիր… Գիտեք, թե ինչ երկիր է Կանադան… Այն օրենքի երկիր է… Երեխաներս ապահովված կլինեն ամեն ինչով… Կարգին ուսում կստանան, վայելուչ կյանք կապրեն… Յուրաքանչյուրիս կյանքը մեկ անգամ է տրվում, և մենք պետք է վայելենք այն… Ու եթե այսօր ունեմ հնարավորություն ավելի լավ ապրելու, ինչու չանեմ դա… Չէ, չմտածեք, թե չեմ սիրում իմ հայրենիքը… Խենթանում եմ իմ Հայաստանի համար. նրա լեռների ու ձորերի համար խելքս գնում է… Էնպես եմ ուզում օրերով թափառել իմ սարերում, շնչել էն թարմ օդը, վայելել էն չնաշխարհիկ բնությունը, որ Թումանյանն է նկարագրել…… Բայց պիտի հեռանամ… Ու ոչ թե նրա համար, որ չեմ սիրում իմ հայրենիքը, այլ նրա համար, որ հիասթափվել եմ մեր իշխանությունից… Իսկ դրանք տարբեր բաներ են… Ես հեռանում եմ Հայաստանից…

Հեռանում են Հայաստանից…
Գնում եմ Ռուսաստան… Մութ ու ցուրտ տարիներին ամուսինս աշխատանք գտնելու նպատակով գնաց Ռուսաստան… Գիտեք` ինչ տարիներ ապրեցինք… Դաժան էր… Երեխաներս գրեթե առանց հայր մեծացան… Մի կերպ կարողացա հետ պահել նրանց սխալ ճանապարհից… Բայց ժամանակի ընթացքում, փառք աստծո, ամուսինս կարողացավ լավ վարձատրվող աշխատանք գտնել… Հիմա էլ մի ամբողջ ընկերություն է ղեկավարում… Դե մեզ էլ կանչում է իր մոտ… Այնտեղ ամեն ինչով ապահովված ենք լինելու… Գնում ենք… Չնայած գիտեմ, որ շատ եմ կարոտելու իմ հայրենիքը, բայց հենց իմ հայրենիքն է մեղավոր, որ ես այսօր հեռանում եմ նրանից… Նա ինքը պիտի ինձ պահեր այստեղ, ինքը պիտի շահագրգռված լիներ, որ այստեղ մեծանային իմ երեխաները… Եվ քանի որ չարեց ոչինչ, որ օգներ ինձ, ես հեռանում եմ… Ես հեռանում եմ Հայաստանից… Continue reading

Leave a comment

Filed under ՀԱՅ, Աստղիկ Շահվերդյան

Հոգնել եմ…


Ես նոր զգացի թթված ու դառը համը այս կյանքի,

Սև ու սպիտակ մարդկանց աշխարհում առանց հմայքի,

Ես նոր իմացա, որ իմ նմանը առանց իր կամքի

Դարձել է ստրուկ իր երազանքին:

Ես էլ չեմ կարող շնչել Ձեր օդը,

Խնդրում եմ տվեք իմ մահվան բոթը,

Թե ով կտխրի, դժբախտ կդանա,

Կամ էլ անտարբեր, կամ կուրախանա…

Ես արդեն գիտեմ, ճանաչում եմ Ձեզ,

Գիտեմ դուք ով եք, ու ինչ եք շնչում,

Ձեր ուղեղներում նախանձն է հաչում,

Ատելությունն է շեփորի փողից անդադար հնչում…

Դուք Ձեր Աստծուն եք նույնիսկ օտարել

Էլ չեք հավատում, բայց ինչ հավատալ…

Դուք նրան արդեն էլ չեք ճանաչում:

Եվ Աստված Ձեր հետ…

Ես չէի բոողոքի, ու չէի դժգոհի,

Եթե  երազս չտայիք ոտնատակ

Դուք իմ աշխարհը դարձրիք ավերակ…

Ես այն կառուցել, հոգի էի դրել,

Քար քարի վրա այնպես էի շարել,

Այնպես խնամքով ու այնքան սիրով,

Արյուն ու քրտինք իրար շաղախել,

Դարձել էի վարպետ հմուտ շինարարար,

Իսկ դուք քանդեցիք, դուք ավիրեցիք,

Ու գուցե ճիշտ էր, ու ես էի հիմար,

Որ տվեցի Ձեզ սիրտն իմ սիրահար:

Ուզում էի, որ դուք լինեիք երջանիկ, հասկանայիք իրար,

Ուզում էի կյանքը փոքր ինչ ուրախ հունով ընթանար,

Ապրեիք լիաթոք, կյանքից բավարար:

(Վերջ առաջին մասին :))) )

Leave a comment

Filed under Վաչե Շահվերդյան, Բանաստեղծություն