Կյանքդ անհոգի
Չունես դու կողքիդ
Հարազատ հոգի
Անվերջ պայքարում
Հավերժ ոչ ոքի…
Դու խորտակվելես
Կյանքի ճահիճում,
Քեզ պարուրել է
Խավարն անզիջում
Դու անտարբերես
Հանդեպ քո կյանքի
Դավաճանել ես
Քո երազանքին:…
Արդեն մենակ չես
Ինքդ քո կողքին..
Քո պահաննջները
Հանդեպ քո կյանքի
Կրում են արդեն
Հարցական նշան..
Դու մի տերև ես
Վաղուց խոր աշնան:
Քո առկայծումը
Այդքան աննշան
Ոգեկոչմանդ ժամին
Քո նշման
Արդեն չեն վառվում,
Արդեն պայծառ չեն:
Ոգիդ կաղկանձում
Կյանքի նշույլը արդեն աչքումդ
Էլ չի առկայծում
Ոտնատակ եղած
Հոգիդ անհույս է
Կյանքդ անլույս է
Քո էությունը
Արդեն լոկ բույս է…
Եվ անտարակույս է
Փաստը այն միակ,
Որ դու անառակ,
Որ դու հրածին
Եվ անփառունակ
Որ դու կատարյալ
Եվ միաժամանակ
Հողածին էակ
Կպած ստորին
Երկնակամարին:…
Ինչքան կգրեմ..
Ես էլ չգիտեմ,
Իմ ցանկությունը
Եթե փափագեմ,
Ես կկտրվեմ
Իմ արմատներից,
Թե չփափագեմ
Ես կկտրվեմ
Ինձ կյանքին կապող
Միակ երազից:

ափսոս տխուր էր ;(
կյանքնել տխուր է, հիմնականում.., ու հենց այդ տխրություննե , որ թույլ է տալիս զգալ այն մի քանի երջանիկ պահերը, որոնք մենք ապրումենք… )))