Ես և իմ երազանքը……


Մարդուն  ստեղծելուց  հետո  Աստված  նրան  նվիրեց   զգացմունքներ` բարություն,  սեր,  ուրախություն, հիացմունք, երջանկություն, զարմանք,  վախ,  ատելություն, չարություն …  և  շաա~ատ   շատերին, որոնց  օգնությամբ  մարդը  ավելի  հետաքրքիր  կապրեր: Եվ, որպեսզի  Աստված  մարդուն  չպարտադրեր այն  աշխարհը, որը  նա  էր  ստեղծել  մարդու  համար, այն  աշխարհը որում ապրում  էր  մարդը, նա  նրան  նվիրեց  երևակայություն  և երազանքներ, որոնց  օգնությամբ  նա  կկարողանար   կառուցել  աշխարհ,  որը  ինքը   կցանկանար: Սակայն  վախենալով, որ  նա  անզգույշ կվարվի  իր  երազանքների  հետ,  նա  փոքրիկ  երազանքները  վստահեց զգացմունքներին: Յուրաքանչյուր   զգացմունքի տվեց մեկ  երազանք  և  խնդրեց  այն    պինդ  պահել  և  փայփայել:

Մի  օր  մարդկային  բոլոր  զգացմունքները  հավաքվեցին  և  որոշեցին  իրականացնել   մարդու  համար  իր  երազանքները: Նրանցից  ամեն  մեկը  պետք  է իրականացներ  այն  երազանքը,  որը  ինքն  էր  պահում: Եվ  հերթով սկսեցին,  զգացմունքներից   ամենահամարձակը  սերն  էր,  որը  իրականացրեց իր  երազանքը,  հետո    ուրախությանն էր,  ապա բարությանը… բայց  երբ  հերթը  հասավ  վախին,  նա,  վախենալով,  որ  չի  կարողանա  իրականացնել  անզգուշությամբ  գցեց    փոքրիկ  երազանքը  և   այն   փշրվեց:  Ատելությունը,  չարությունը,  նախանձը   նույնպես  չկարողացան  իրականացնել: Այպես,  շարունակելով` մարդկային  բարի  զգացումները  իրականացրեցին  երազանքները,  իսկ  չարերը` չկարողացան,,,

Եվ  այդ  օրվանիվ, երբ  մարդը,  ով  իր  ամենանվիրական  երազանքները  վստահում  էր  սիրուն, բարությանը, հավատին,  հույսին… նրանք  միշտ  իրականանում  էին,  իսկ  այն  երազանքները,  որոնք  ընկնում  էիր  չար  զգացումների  ձեռքը  վախից,  որ իրենց  կգցեն  և  իրենք  կփշրվեն,  անէանում  էին…….

Այսպիսով,  երևի  թե  պարզ  է,  որ  ես  այսօր  կխոսեմ   երազանքներից`  մարդու ամենանվիրական  և   ամենաթանկ  բանից:  Կխոսեմ   նաև  իմ  երազանքներից:

Ինքս,  լինելով բավականին  ռեալիս  անձնավորություն,   միշտ  աշխատել  եմ այն,  ինչ  ցանկանում եմ  ուղղակի  վերածել  նպատակի  և  հստակ  քայլերով  գնալ  դեպի  այն:  Եվ ինքս  երկար   ժամանակ  կարծում  էի,  թե  երազանքներ  չունեմ,  բայց   հասկացա,  որ  իսկապես  կան  շատ  բաներ,  որ  ես  կցանկանայի  լինեին,  բայց  նրանց  գոյությունը  անհնար  է:

Դեռ  փոքր  տարիքից ամեն  անգամ կապույտ  երկնքնին  նայելիս  միշտ  երազում  էի  ամպերի  մեջ  մի  դղյակ  ունենալ`   կապույտ-կապույտ,  հենց ամպերից,  որ  վերևից  նայեի    աշխարհին:   Միշտ  երազել  եմ  ունենալ  կախարդական  գորգ,  որ  գիշերը   թռչեի   բարձր – բարձր,  հասնեի  իմ  ցանկացած  վայրերը  և  ոչ  մեկը  ինձ    չկարողանա  արգել:  Մի ժամանակ  երազում  էի  նաև  լինել  անտեսանելի,  ուղղակի  կյանքին  մի  պահ  կողքից  նայել,  մարդկանց  տեսնել  այպիսին,  ինչպիսին  նրանք  կան.  չէ  որ  մարդ իր իսկական  եսը  ցույց  է  տալիս  միայն  այն ժամանակ  երբ  մենակ  է:   Մինչ  այժմ  երազում  եմ  կարդալ  մարդկանց  մտքերը,  հասկանալ,  թե  դիմացինս  ինչ  է  մտածում:  Սակայն  այս  բոլոր  երազանքներիս  հետ  մեկտեղ ,  մասնավորապես  « Երազանք»   ֆիլմը  դիտելուց  հետո, մոտս  առաջացավ  մի  երազանք  ևս,  որի  առկայության  դեպքում  մարդու  կյանքը  կլիներ կատարյալ.  ինչը  կաող  է  ավելի  երջանկացնել  մարդուն ,  եթե  ոչ  հավեժական  սերը:  Պատկերացնում  եք,  որ  այն  բերկրանքը,  որ  զգում  ես,  երբ  սիրում  ես  կամ  էլ  սիրված  ես   լինի  հավերժ:  Այդ  պարագայում  կտեսնենք  միայն  ժպտացող  մարդկանց,  երջանիկ  մարդկանց….

Ինչ  լավ  կլիներ,  որ  հավերժական  սեր  իշխեր  մարդկային  բոլոր  հարաբերություններում.  չէ  որ  երբ  սիրում  ես, սիրածդ  մարդու  համար  անում  ես  անգամ  անհավանականը,  անկախ  այն  բանից,  թե  դիմացդ   մայրդ  է,  հայրդ,  ընկերդ,  թե  ուղղակի  հարազատդ,  ցանկանում  ես  նրան  տալ  ամենալավը  և ինքդ  էլ  տվածիցդ  ու  նրան  ուրախացնելուց ուրախանում  ես:  Եթե  լիներ  հավերժական  սեր,  չէին  լինի  ոչ  սովածները,  ոչ անտունները, չէին  լինի  դժբախտ  մարդիկ:  Ցանկացած,  անգամ ամենամեծ  պրոբլեմի  պարագայում,  մարդիկ  ուղղակի  կիմանային,  որ  շրջապատված  են  միայն իրենց  սիրող  մարդկանցով,  որոնք  հենց  այդ  պահին  անում  են  ամեն  հնարավորը  իր  համար:  Կարծում  եմ`  այդ  պարագայում  մարդը  կլիներ  անսահման  երջանիկ:

Այսպիսով,  ամփոփելով,   ուղղակի  կցանկանայի,  որ  յուրաքանչյուրս  սիրեինք  և  սիրվեինք,   լսեինք   և ինքներս  ասեինք.  «Սիրելիս  թող  լինեմ   քեզ  համար  քո  շաբաթվա  8-րդ  օրը,    քո  տարվա  5-րդ  եղանակը,  քո  անգույն  ծիածանը,  քո   լուսավոր  գիշերը,  քո  անհանար  հնարավորը,  քո   հավերժական  սերը…»:

Երազեք,  չէ  որ  հենց  երազանքերն են  մեզ   թևեր  տալիս,  սովորեցնում  թռչել:  Եվ   եթե  շատ  ուժեղ  հավատաք ,  որ  նրանք  կկատարվեն,  համոզված  եղեք,  որ  նրանք  իսկապես  կկատարվեն,  և  ուղղակի  թե  անուղղակի  իմաստով  մի  օրի  հաստատ կթակեն  ձեր  կյանքի   դուռը…

«Դա  անհնար  է» – ասաց   պատճառը, «Դա   անմիտ  է» -   ասաց  փորձը,  «Դա  անիմաստ  է» – ասաց  հպարտությունը, «Փորձիր » – շշնջաց   ԵՐԱԶԱՆՔԸ…..

Օֆա Թովմասյան
ԵԱԴ ամենագեղեցիկ ելույթը

About these ads

7 Comments

Filed under Օֆա Թովմասյան, Անխորագիր

7 responses to “Ես և իմ երազանքը……

  1. Միշտ կայքում տեղադրված հոդվածներն ու պատմվածքները ողողված են լավատեսությունով և, մի տեսակ ջերմությամբ ու հեքիաթային բարությամբ: Այ թե ինչն է ինձ դուր գալիս:
    Իսկ երազանքը չափազանց կարևոր է` և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան աշխարհների համար:

  2. “Այսպիսով, ամփոփելով, ուղղակի կցանկանայի, որ յուրաքանչյուրս սիրեինք և սիրվեինք, լսեինք և ինքներս ասեինք. «Սիրելիս թող լինեմ քեզ համար քո շաբաթվա 8-րդ օրը, քո տարվա 5-րդ եղանակը, քո անգույն ծիածանը, քո լուսավոր գիշերը, քո անհանար հնարավորը, քո հավերժական սերը…”

    like :)

  3. bareverjankutyun

    «Սիրելիս թող լինեմ քեզ համար քո շաբաթվա 8-րդ օրը, քո տարվա 5-րդ եղանակը, քո անգույն ծիածանը, քո լուսավոր գիշերը, քո անհանար հնարավորը, քո հավերժական սերը…»—–shat apres……..

  4. bareverjankutyun

    i dep EAD-i eluyt aselov in4 nkati uneq erexeq, vor hosqic????

  5. Mariam

    shat hetaqrqirer shnorakalutyun…………

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s