Քո խակ սերը եւ իմ հասուն տանջանքը…
Քո խակ սերը եւ իմ հասուն տանջանքը
Հանդիպ եցին որպես երկու ուղեւոր՝
Կյանքի ինչ-որ սակավամարդ կածանում
Եւ, ճարահատ, պիտի քայլեն միասին
Քո խակ սերը եւ իմ հասուն տանջանքը:
Ու երբ, հոգնած, մենք պառկում ենք, որ ննջենք,
Մինչեւ անգամ երբ պառկում ենք կողք-կողքի,
Ինչպե ս հայոց հեքիաթներում՝ մեր միջեւ
Լուռ դրվում է հեքիաթական թրի պես
Քո խակ սերը եւ իմ հասուն տանջանքը…

