Բարև սիրելի ստեղծագործող…
Վերջապես մենք ստեղծեցինք էջ նաև Քեզ համար …
Ընդունի’ր շնորհավորանքներս …
Այս Էջը պատկանում է Քեզ, Դու ես այս էջի տիրակալը, այստեղ կիշխես Դու, Քո մտքերը, մտորումները, խոհերը, կպատմես Քո մասին Քո ստեղծագործություններով (դա կլինի բանաստեղծություն, արձակ, նովել, և այլ ժանրեր), այնպես որ սկսիր ստեղծագործել… եթե մինչ այդ չէիր ստեղծագործում, հիմա կարծես ճիշտ ժամանակն է … քեզ «կլսենք» մենք և մեր ընթերցողը…
Եթե չի ստացվում ուրեմն եղիր չափազանց անկեղծ թե’ Քո, թե’ թղթի (ստեղնաշարի) նկատմամբ … գրի’ր հավատարիմ մի տեղ, որտեղ Քեզ «կլսեն», կհասկանան ու կընդունեն Քեզ այնպես, ինչպիսին դու ես…

* * *
Դու գնացիր ու ետ չեկար,
Դու գնացիր ինչպես արև,
Ու մնացիր դու իմ հոգում,
Ինչպես անմար դու մի կանթեղ:
Ու քեզ անգամ անտեսելով,
Ու քո կողքին ինձ չզգալով,
Ես դեռ սիրում եմ քեզ անգին,
Ես դեռ ժպտւմ եմ արևին:
Բայց դե արդեն հավատալով,
Որ սեր չկա ու չի լինի,
Ես նվիրում եմ իմ հոգին
Լուսնին պայծառ ու հեգ ամպին:
***
Привет, любовь, я так ждала
Я так грустила без тебя.
Привет ,любовь, привет,весна,
Слова шептала я тогда.
Любовь пришла ,Весна цвела,
Но мысли в даль не унесла.
А я терпела,я ждала
Ведь для нее я так жила.
И годы шли, мечты ушли,
И я осталась вновь одна,
Но не оставили они
Меня без боли и слезы.
Теперь смеюсь я вопреки
Надеждам, горю и всей лжи
И лишь в мои ночные сны
Стучатся прошлые грехи.
Я ждала тебя долго, долго
Я не чаяла тебе души
Отдала свое сердце словно
Цветочек не смелой забытой любви
Я ждала тебя скрывая слезы
Сквозь грезы ответной, красивой любви
Но забылось средь вечной надежды
Мое чувство бессмертной мечты
Я ждала и надменно мои годы прошли
И за это скажу “ любовь, ты меня пойми”
* * *
Ու նա անցավ. ետ չնայեց,
Ինչպես մի լուռ ամռան քամին,
Ինչպես մի թաց, բայց հեգ հայացք,
Նա էլ չզգաց հույսերը իմ:
Ես մինչ հիմա նստած ճամփիդ,
Հիշում եմ մեր կյանքը անհոգ:
Բայց ես էլ չեմ լալիս թաքուն
Նա էլ չզգաց հայացքս թախծոտ:
Ու ես արդեն էլ չեմ ուզում,
Որ դու ինձ էլ ժպտաս թաքուն.
Եվ անցնելով հպարտ, խնդուն`
Նա էլ չզգաց սերն իմ հոգում:
Իսկ ես անմիտ մի պատանի`
Արդեն սիրո ցավը ապրած,
Տալիս եմ կյանքս այս թղթին,
Որից նա էլ անցավ, գնաց:
***
Բարև, իմ սեր, ինչպես ես դու
Այսօր եկել եմ ես քեզ հյուր:
Եկել եմ որ նորից տեսնեմ
Նորից հուզվեմ,նորից լացեմ:
Բայց չտխրես դու, իմ անգին,
Կարժանանաս դեռ այդ հերթին`
Որքան Էլ խորն է ու մթին,
Սիրտդ քարից չէ տակավին:
Իսկ ես կարծում էի ուրիշ ես,
Կարծում էի,որ դու ինձ կսիրես,
Բայց դե հիմա արի ու տես,
Դու բնավ էլ հոգի չունես:
Դե լավ էլ ինչ ասեմ ես քեզ,
Գտիր դու այժմ ինքդ քեզ,
Ու նոր փնտրիր դու այն մեկին,
Որ փարատի կյանքը քո սին:
Իսկ ես եկել էի խոսեմ,
Որ քեզ լսեմ, հետո ներեմ,
Մի զարմացիր, ու կներեմ,
Որովհետև ես սիրում եմ:
Հենց այս վերջինը ինձ ամենաշատը դուր եկավ … Ապրես!!!
Վերջինն ու երկրորդը, ռուսերեն լեզվովը դուրս եկան: Բայց վերջինի հանգավորումը շատ լավն էր:
շնորհակալություն)
Բարև բոլորին
Նաիրա ջան շատ հետաքրքիր ես գրում, դուրս շատ եկավ..
Էս մի քանի բանաստեղծությունը, որ հիմա ուզում եմ ներկայացնել ձեզ, գրել եմ 3 տարի առաջ…..Մի աղջկա սիրահարված էի, …ոգեշնչվել էի… վերջում 2 անգամ ՉԷ ի արժանացա…..:):):), բայց դե հիմա արդեն բուժվել եմ …
Սերը իմ հոգում դեռ չի էլ ծնվել,
Սիրտը իմ երբեք չի էլ տրոփել,
Բայց զգում եմ ես, որ մի անկյունում
Պահանջ է զգում սիրո, քնքշանքի…
Այս ամենը իմ վիճակն էր երեկ,
Իսկ այսօր տեսա հոգին ես Ձեր հուր.
Թե ձանձրացնում եմ , խնդրում եմ ներեք,
Բայց ինչու եք Դուք նայում այդպես լուռ?
Միթե չեմ կարող գոռալ աշխարհին,
Որ այրվում եմ ես սիրուց տակավին,
Ես ել կարոտ եմ ինչպես բոլորը
Անպիղծ, անարատ սիրո բերկրանքին:
yezaki eq dzer tesaki mej! shnorhavorum em!
Վաչ ջան հիմա էլ ես սիրահարված???
Փաստորեն Սերն է, որ ծնում է բանաստեղծներ…
Շատ շնորհակալ եմ գեղեցիկ խոսքեր ասելու և ձեր կարծիքն արտահայտելու համար…
Վաչե ջան, ինձ շատ դուր եկավ բանասեղծությունդ,հետաքրքիր էր…
Անի ջան, չէ հիմա սիրահարված չեմ, ու ընդհանրապես, ոչ միայն սերը, այլ նաև կամայական զգացմւնքների պոռթկւմ մարդւ հօգում ստեղծագործելւ անհագ ցանկություն է առաջացնում, ըստ իս….
me acuerdo di te Vache…u re right…u dont have to be in love to create ….i like ur works..
Կանգնած եմ ես քո առաջ.
Կանչում եմ քեզ ընդառաջ.
Ու քո հոգուց լսվեց հառաչ,
Կեղծ խոսքերը ափսոսանքի,
Հիմար դերը սփոփանքի
Հիշեցրին ինձ իմ անցյալը,
Երբ տենչում էին իմ մեծ սերը,
Իսկ ես կանգնած դատարկ դեմքով,
Ու հենց այդ նույն ափսոսանքով
Սփոփում էի շատ մեծ ջանքով….
Հիմա դու ել հասկանում եմ…
Բայց իմ սիրտը ինձ դրդում է,
Պիտի ասեմ, պիտի գոռամ
Որ երազում քեզ սիրում եմ,
Քեզ գրկում եմ, համբուրում եմ..
Ու այդ պահին արթնանում եմ,
Քրտնաշաղախ գալարվում եմ,
հասկանում եմ, գիտակցում եմ
Որ դա միայն իմ երազն էր,
Կամ ել գուցե երազանքը…..
Իսկ քօ դեմքին այն նույն դատարկ ափսոսանքը……..
very nice Vache…u re a very creative guy…i really liked it..
complimenti e tanti saluti!
Nax uzum em asem shnorhakalutyun nman hetaqrqir naxadzernutyan hamar,,,gexecik banastexcutyunner en,karevor@ shat irakan u kendani…Derenik Demirchyani —-hay enq—ic cncvac em u hiacac,,,shat bnoroshich e grvac…
շնորհակալություն Էդգար ջան ջերմ արձագանքների համար…
Բարև Վաչե ջան…Ես գիտեմ շատ զբաղված եք.շնորհակալություն հարցիս պատասխանելու համար…Սպասում եմ Ձեր նոր բանաստեղծություններին… Իսկ նովելներ ունեք? Ես մեծ սիրով կկարդամ…
Բոլորդ շատ լավն եք: Ես չգիտեի, որ թաքնված տաղանդ ապերներ ունեմ: Չնայած գիտեի, ուղղակի մոռացել էի… Իսկ Ն***-ին չեմ ճանաչում, բայց արդեն գիտեմ, որ սիրուն բաներ է գրում…
Լավ, մի բան էլ ես ավելացնեմ: Բայց ես չեմ գրել, գրել է Վարդան Հակոբյանը, ով մասնագիտությամբ Ֆինանսիստ է…
Թե գնում ես, այնպես գնա, որ քեզանից իմ հոգու մեջ հետք չմնա…
Թե մնում ես, այնպես մնա, որ իմ սրտի ամեն անկյուն քեզնով լցվի ու լիանա…
Թե սիրում ես, այնպես սիրիր, որ հիանամ,
Որ հայացքիդ հանդիպելիս մի պահ կյանքից անէանամ,
Որ չլսեմ ոչ մի շշուկ, չտարբերեմ ցերեկ եւ մութ,
Որ տաք լինի ցուրտ ձմռանը,
Եվ զովանամ շոգ ամռանը…
Այնպես սիրիր, որ իմ սիրտը անվերջ թնդա,
Որ այլ աչքեր եթե ժպտան, չնկատեմ ու լուռ անցնեմ…
Սիրիր այնպես, որ արթնանամ՝ քեզ տեսնելու տենչանքով լի,
Որ երբ քնեմ, քեզ երազիս այցելելու համար միայն…
Այնպես սիրիր, որ խենթանամ…
Այնպես սիրիր, որ արբենամ…
Սիրիր այնպես, ինչպես…
Ես՝ ՔԵԶ…
Ապրես իմ Չքնաղ քույրիկ… շաատ շաատ ապրես, մեկել ապրրի Վարդան Հակոբյանը
Մի ժամանակ զարմանում էի, որ ասում էին լավ գրական գործերի հեղինակները իրենց մասնագիտությամբ ընդհանրապես կապ չունեն էտ ոլորտի հետ, բայց հիմա էլ չեմ զարմանում: Մասնագիտությունը մարդու աշխատանքն է, ստեղծագործողը` մարդու էությունը: Լավ գործ է: Թեման էլ, ոճն էլ դուրս եկան:
Շատ լավն էր, ….
Երանի~ տեսնեի
Գարունն արդեն մտել էր իր դերի մեջ. շուրջը կանաչ էր, ժպիտ ու արև: Բոլորը վայելում էին այդ հրաշք օրը. վայելում էր և Աննան: Նա, նստած պատւհանի մոտ , շնչում էր այդ գարնանային տաք օդն ու վերհիշում իր տեսած բոլոր գարունները: Նրա հմայիչ դեմքին ժպիտն էլ ավելի հմայք էր ներշնչում: Բայց այդ ժպիտն անակնկալ խոժոռվեց: Աննան հիշեց այն չարաբաստիկ օրը, երբ ինքը կորցրեց տեսողությունը: Նա սրտում մեծ ցավ զգաց. այն ցավը, որ արդեն 5 տարի տանջում էր նրան:
15 տարեկան էր, խաղում էր, բակում, երբ գնդակի հարված ստացավ իր գլխին: Աչքերը մթնեցին, և վերջին պատկերը հիշողության մեջ մնաց արևը: Ամեն անգամ տաք օրերին այդ պատկերն էր մտաբերւմ: Բժիշկներն ասացին, որ տեսողությունը կվերականգնվի ժամանակի ընթացքում:
Ամեն անգամ, երբ ինչ-որ հետաքրքիր բան էր պատահում, Աննան մտածում էր.(նրա համար մի անիրականանալի երազանք էր թվում կրկին տեսնելը): Երազում էր գեթ մեկ անգամ տեսնել մոր գեղեցիկ ու բարի աչքերը:
Այդ օրն էր պատւհանի առջև նստած` երազում էր նորից տեսնել: Հետո կահույքը շոշափելով` գնաց, պառկեց բազմոցին և քնեց: Անցավ 2 ժամ: Աննան արթնացավ, բացեց աչքերն, ու աչքի առջև երևաց արևը: Թվաց` հերթական երազն է : Բայց վեր կացավ բազմոցից, ձեռքերով տրորեց աչքերն ու կրկին չէր հավատւմ. իրականացել էր երազանքը: Բղավեց, ուրախության ճիչ արձակեց, շտապեց այդ ուրախալի լուրը հայտնել մայրիկին, բայց մայրը տանը չէր: Եղբորը հայտնեց նորությունը. անասելի ուրախություն ապրեցին երկուսով: Մայրը սրտի սուր ծակոցներ էր ունեցել. նրան տարել էին հիվանդանոց: Երբ Աննան իմացավ,շտապեց տեսնելու մորը: Ողջ ճանապարհին մտածում էր, թե ինչպես պիտի հայտնի նորությունը, ինչ կանի մայրը. որքան կուրախանա: Հիվանդանոցում տեսավ հորը, որ, գլուխը ձեռքերի մեջ առած, հեկեկում էր: Աննան զգաց, որ ոտքերը դողում էին: Վազեց դեպի մոր սենյակը,բայց մոր գեղեցիկ աչքերը, որ այսքան ժամանակ երազել էր կրկին տեսնել, փակ էին… մայրը մահացել էր: Աննան, որ ամբողջովին քարացել էր, միայն շշնջաց.
_Երանի~ չտեսնեի…….
Hi Anul…thanks for such a nice narrative..
it was really smth great!
shat tpavorich patmutyun e! kardalis marmnovs sarsur ancav……
Thanks Lil….
Անակնկալ հանդիպում
Գարունն իր առեղծվածային գույներով պատել էր բնությունը: Օդը պարզ ու ջինջ էր` մանկան արցունքի պես: Ցերեկային այդ ժամին Աննա դուրս էր եկել վայելելու գարնանային հրաշքները` ծաղկած ծառերն ու երփներանգ ծաղիկները, սիրահար զույգերի ժպիտները: Սիրահար զույգեր…
Աննա հիշեց իր սերը, որից հրաժարվել էր անիմաստ վախի պատճառով: Նա վախենում էր ժամանակակից երիտասարդներից, իր սիրելիից, նրանից, թե ինչպես կձևավորվի իր ապագան, արդյոք կլինեն նրանք միասին, թե ոչ:
Երկու տարի էր անցել նրանց բաժանումից: Աննան այդ օրը գնաց այնտեղ, ուր հաճախ էր հանդիպում նրան. մի գեղեցիկ ա յգի էր` շատրվաններով ու բազում ծառ-ծաղիկներով: Աննան նստեց իրենց նստարաննին ու հիշեց այն ամենն, ինչ եղել էր իր կյանքում` առաջին հանդիպում, սիրո խոստովանություն, առաջին ծաղիկներ… հիշեց, թե ինչպես Արամը (այսպես էին նրան կոչում) Աննայի ծննդյան օրը մի գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց Աննային, իսկ վերջինս ամաչեց և անգամ շնորհակալություն չհայտնեց: Աննան ժպտաց իր ամաչկոտությունն ու երեխայությունը հիշելով:
Ուզում էր վեր կենալ նստարանից, և… Հանդիպում… հայացքներ… թախիծ… ժպիտ… արցունքներ… կարոտ…
-Անուլ, ինչպես ես,- զարմացավ Արամը:
-Լա’վ, իսկ դու:
-Շատ լավ, ապրես:
Սկսեցին զրուցել, հիշել անցյալը…երկար զրուցեցին: Աննայի սրտում բոցավառվեց տարիներ անտեսված կրակը, սրտում հույս ծագեց, որ ամեն ինչ դեռ առջևում է….
Հեռվից երեխայի ձայն լսվեց.
-Պապա’, ես մեղավոր չէի, նա ինձ հրեց,:
-Ոչինչ Աննա ջան, մի’ լա (Արամը դստերն անվանել էր Աննա):
Աննան նայեց Արամին, փորձեց ժպտալ, շոյեց երեխայի գլուղն ու լուռ հեռացավ….
file recovery freeware
Մեր ձեռքերը հանդիպեցի՜ն…
Սկզբում, որպես ուրախ կատակ,
Իրար մի լավ ծափծփեցին,
Հետո մի պահ զգո՜ւյշ-վախեցան.
Արդյոք նրանք այդ նույն պահին`
Այդ վայրկյանին իրար ճի՞շտ հասկացան…
Բայց շուտ լքեց վախը նրանց,
Հանկարծ նրանք ջե՜րմ փարվեցին,
Իրար ամուր, այնքա՜ն ամուր, այնպե՜ս ամուր գրկեցին,
Որ կանգ առավ ամբողջ մի կյանք,
Մի երկրագունդ, մի տիեզերք, աստղերի վարգ…
Ու կանգ առավ այն արյունը,
Որ հոսում էր այդ նույն պահին մեր մատներում…
Այն կանգ առավ, սկսեց եռալ,
Սկսեց այնպե՜ս գոլորշի տալ,
Որ մատները մեր արթնացա՜ն… չդիմացա՜ն…
Ու սկսեցին իրար շոյել, իրար գրկել, հետո` փախչել.
Մի սուտ փախուստ, որ ծնվում է դեռ անծանոթ,
Հենց նոր վառված մե՜ղմ քնքշանքից,
Կամ էլ թե չէ այն կարոտից,
Որ անհա՜յտ է… ակնհայտ է…
Ու սկսեցին իրար գրկել, իրար շոյել`
Մի կողմ թողած ամեն տեսակ սին պատրանքներ,
Ու մոռացած, որ թեկուզև դրսում մութ է,
Բայց փայլում է, լուսարձակում
Հենց իրենցով պատսպարված այդ նույն մութը,
Քանզի այնպե՜ս տաք են նրանք,
Որ նման են սև երկնքից հենց նոր պոկված վառ ասուպին,
Այն ասուպին, որ շատերը, չիմանալով
Կամ էլ գուցե երազելով,
Աստղ են կոչում,
Երկնից ընկնող աստղ են կանչում…
Երազո՜ւմ են…
Եվ հասնում են երազածին…
Մեր ձեռքերը հանդիպեցի՜ն…
Եվ սկիզբ առավ մի նորահայտ անվերջություն,
Որ դեռ պիտի դառնար անվերջ մի հայտնություն,
Որ դեռ պիտի վերածնվեր
Ու դեռ պիտի վերածներ
Հին դարերից դեպ նոր դարեր անվերջ քայլող
Մե՜ծ օրհնություն…
Apreeeeeeeeeeeeeees ……..
inch lavna
Միտքը տարավ մինչև վերջին տող: Զգացվում էր, որ ապրված պահ էր…
Ես արգելում եմ, արգելում եմ ձեզ
Հյուր գալ, ես ձեզ չեմ սպասում
Ես վախենում եմ, գիշերվա խավարին
Ու թաց անձրևին, եկած իմ հյուրից
Ես սարսափում եմ սևավորվածից:
Ես արգելում եմ ևս մեկ անգամ
Ես հաամեստորեն դեռ շշնջում եմ
Ես արգելում եմ հյուր գալ:
Ու մի ծաղրեք ինձ ուշադիր լսեք
Ես արգելում եմ պարոն կոչվածին
Համարձակվում եմ և արգելում եմ
Ժպտալ իմ ճամփին: Իսկ ինչու գիտեք ?
Ես վաղխենում եմ արգելված պարոնից
Հենց լռությունից սևավորվածի
Հենց իր հայացքում ես արգելում եմ
Ես արգելում եմ… Բայց այս անգամ ինձ
Արդեն իր նման սևավորվածիս:
Shat lavna …..apress
Isk “Սևավորված” bary inchov kpoxarinen ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ -nery?
Ազգիս զավակ
Ազգիս զավակ ես հիշում եմ քո անցյալը,
Երբ առկա էր կարծեցյալը,
Հոգի ուներ Սուրբ Խաչյալը…
Հիմա ինչ է…, ոչինչ չկա …
Լուռ շալակել դատարկ բեռը..
Նույնքան դատարկ որքան ծանր,
Ծանր, սակայն այնքան մանր
Ոնց քո բռնած նպատակը
Ազգիս զավակ քո քամակը
Դարձել փողի հպատակը
Քարշ է գալիս ոնց որ ծովում
Անառագաստ այն նավակը…
Դարձած ծովի հալածյալը
Որ մոռացել իր անցյալը
Երբ առկա էր կարծեցյալը
Հոգի ուներ Սուրբ Խաչյալր:
վերջին գրածս…
Ara du inch kayf gjot es gruuum
inch lavn er u chisht…apres Vache jan
Hetaqrqir er ……
Ես իմ դեմ
Իմ այն մասը,
Որը ուներ քո պակասը,
Լուռ դատարկեց գինու թասը,
Տխուր նայեց թե մյուս կեսը
Ոնց անցկացրեց
Ամոթալի ու արյունոտ կարմիր ծեսը
Ու հեռացավ,
Անէացավ, մշուշ դարձավ,
Բայց խոստացավ,
Որ հակառակ իմ ուզածի
Չի գա անցավ…
Կգա հանկարծ ու բարկացած,
Հեռանալիս նա ինձ ասաց.
Ուշ կլինի
Գուցե արդեն հուշ չի լինի,
Վարդ կլինի,
Սակայն վրան փուշ չի լինի,
Որ ինձ ծակի….
Իսկ ես… Կուզեի, որ ինձ ծակեր,
Որ ես զգայի,
Ոնց երազում ես զգում եմ արյան կաթիլ,
Անէացած ու մոխրացած զգացմունքի փաթիլ
Վերջին փաթիլ,
Որ ուշացած գարնան կեսին իջավ ներքև,
Ինչպես երկնի մի մեծ պարգև
Բայց նա հալվեց
Մինչ մատներին իմ դիպչելը….
Ցնորյալ եմ…Լուռ ու անձայն մոլորյալ եմ…
Hrach Shahverdyani asac “ara du inch kayf gjjjot es grum!” duq cnoryal cheq u voch el andzayn moloryal! duq amen inchi nor skizbn eq!
Ինձ մի փնտրեք ցերեկները, ես անկեղծ եմ գիշերները,
Ես լուսին չեմ, ոչ էլ աստղ, ինձ ձայն տվեք գիշերները,
Ցերեկները ես միշտ կույր եմ, որ չգերէ ամեն բան,
Գիշերները գովերգում եմ, ցերեկվա մեջ ամեն բան
հենց այդ պահին կհասկանաս
որ ամենը լոկ պատրանք է
որ քո սերը տառապանք է
իսկ հավատդ հանդեպ մարդու
դա ուղղակի զառանցանք է
լավությունը որ արեցիր
նրանց աչքու զուտ հանցանք է
հավատարիմ դու մնացիր
իսկ նրանք քեզ դավաճանի
պիղծ պիտակը կպցրեցին
հայհոյեցին, վտարեցին
իրենց մեջից դուրս մղեցին
նրանց հանդեպ դու մեց սիրով վարակվեցիր
իսկ նրանք քեզ չբուժեցին,
այլ ուղղակի օտարեցին…
Հիմա նստել մտածում ես
դու ինքդ քեզ մեղադրւմ ես
ինչն էր սխալ? հարցնում ես
…Չես հասկանում…
բայց դե ոչինչ.. Դու հավատա
Նրանց Աստված այդ ամենը
Ամեն օր է նրանց ներում
դու ել փորձիր.. տես կարող ես
չե որ նրանց հարկավորես
Մայր, ցնծության ու գեղեցկության աշխարհ,
Մայր, դու այնքան քնքուշ և անուշ,
Մայր ասելով զգում եմ ես աշխարհ,
Մայրն է առաջինը աշխարհը եկել,
Ով այնքան այնքան բարիք է բերել:
Ես էլ կուզեմ հանգիստ լինեմ
Ապրեմ, ժպտամ, ուրախանամ
Հասնեմ, առնեմ ու հեռանամ
Այս աշխարհից մաս ստանամ:
Բայց դժվար է պայքարը այդ,
Խոչընդոտներ կան անհամար,
Պետք է վազել ու տառապել,
Քսվել, քծնել ու քծնվել,
Նսեմանալ, հպատրանալ,
Իջնել մինչև գետնի խորքը,
Կամ էլ հասնել ամպի ծերին,
Գտնել,կորցնել ու պայքարել…
Նաև հավատ է հարկավոր,
Հավատ կյանքին ու աշխարհին,
Դու ինքդ քեզ պիտ հավատաս,
Առանց վարան առաջ գնաս,
Գիտեմ, դժվար է, բայց հավատա,
ՈՒ անվարան առաջ գնա,
Կյանքը կտա քո պարգևը,
Մյուսներին էլ պատասխան…
Լուռ եմ, հանգիստ ու տխուր
Հոգիս թախծոտ ու անհուր,
Երգ է, սեր է ու անուրջ
Իմ վիրավոր սրտիկում:
Հույս է, լույս է ու արցունք,
Լաց է, թաց է անարդյունք…
Ես քեզ բան եմ ուզում ասել,
ՈՒզում եմ ասել, որ քեզ ներում եմ
ՈՒ ամբողջ հոգով ես դեռ սիրում եմ,
Բայց բախտը թեքվել է մեզանից,
Չգիտեմ ինչու ու ինչի համար…
Գիտեմ, սիրում ես…
Բայց ինձ հասկացիր ու մի պահանջիր,
Արդեն անզոր եմ ու անկարող եմ..
Ավելի լավ է թողնենք հեռանանք,
Կյանքի ու բախտի հոսքին միանանք,
Մոռանանք իրար ու ապրենք խաղաղ..
Գիտեմ, դժվար է, բայց գուցե ճիշտ է,
Գուցե Աստված է այդպես ճիշտ գտել…
Ախ, էլ չգիտեմ, ինչու է այսպես,
Ինչու է կյանքում ցավն ինձ բաջին ընկնում
Տանջվել եմ բազում ու բազում,
Բայց այս ցավը ուրիշ է, գիտես
Այն ոսկորներիս ներսից է գալիս
ՈՒ տարածվում ե մինչև մազերս,
Կոկորդս բռնել ու բաց չի թողնում,
Բայց ով է արդյոք, ով է մեղավոր,
Ինչու է Աստված այդպես կամենում,
Ախ, չգիտեմ ու չեմ հասկանում,
Թե կյանքը ինձ ուր է տանում,
Ինչ դավեր են ինձ սպասում…
Ախ, եթե քեզ հիմա տեսնեմ
Մի մեծ ապտակ կհասցնեմ
Գուցե այդպես կհովանամ
Սեր ու կարոտից կհագենամ:
Կամ էլ գիրկս կարնեմ անգին
ՈՒ կարտասվեմ մի ահագին,
Գուցե այդպես կհովանամ,
Սեր ու կարոտից կհագենամ:
Ինչ էլ անեմ, չեմ հովանա,
Քո սիրուց էլ չեմ հագենա…
Կարոտդ արդեն վերք է սրտիս մեջ,
Ծակծկում է ինձ ու ցավ է տալիս,
Բկիցս բռնել ինձ օդ չի տալիս,
Էլ ինձ չես հիշում, մոռացել ես, տես,
Չես գրում նույնիսկ, չես պատասխանում
Միթե այդպես են կյանքում պայքարում
Երբ շատ են սիրում այդպես չեն վարվում,
Սիրող սրտին էլ չեն նեղացնում,
Չեմ կարող երբեք ես քեզ մոռանալ,
Սրտիցս հանել ու լուռ հեռանալ,
Սերս թույլ չի տա, սիրտս է դեմ դրան,
Կսիրեմ ես քեզ ընդմիշտ, հավիտյան,
Թեկուզ չսիրես էլ ոչ մի վայրկյան..
Ինչու երբ քո մասին եմ գրում
Կռվել կամ վիճել չեմ կարողանում,
Սիրո խոսքերն են իմ շուրթից թափվում,
Ինչու է այդպես, գուցե դու գիտես,
ՈՒզում եմ ասել որ նեղացած եմ,
Դու չես պայքարում մեր սիրոո համար,
Կարոտի ու սիրո մասին չեմ խոսում արդեն
Դրանք լոք բառ են դառել քեզ համար,
Կորցրել են իմաստ ու պատվարք
Գիտես մեկ մեկ ինձ թվում է, թե
Չեն էլ ունեցել բառերն այդ իմաստ
Քո խոր մտքերում ու խորհուրդներում,
Ախ, էլ չգիտեմ ու չեմ հասկանում,
Թե քո սրտի հետ ինչ է կատարվում…
Իմը պոկվել է ու գլորվել է,
Քեզ պնտրելով էլ այդպես կորել է…
Արեգակն է այսօր ժպտում,
Մեծ երկնքից մեզ բարևում,
Կապույտը երկինքը տաքացել
Ցրտի հետ է պայքար մտել:
Քամին մեղմիկ երգ է երգում
Անցուրդների ականջներում,
Ծառերը, տես, պար են մտել
ՈՒ հեքիաթն է այս սկսվում:
Տերև ու խոտ, ծիլ ու ծաղիկ
Աչք են բացել հողի տակից,
Բույր են տվել այս աշխարհին,
Բարև բերել վառ գարունքից:
barev bolorin
Tox misht zgacmunqner@ nor stexcagorcutyunner cnen dzer srterum…
misht sireq ev sirvac exeq…
ERB SER@ KANCHUM E QEZ, HETEVIR NRAN, ETE NUYNISK AYN VAYRENI U CUR CHAMPEQOV GNA, ERB NA IR TEVER@ BACUM E QEZ HAMAR, HANCNVIR NRAN, AYO HANCNVIR, HANCNVIR, ETE NUYNISK NRA TEVERI TAK TAQNVAC SUR@ ARYUNOT XOCI QO SIRT@…. SIREQ EV SIRAC EXEQ…
Քրքջում է վառարանը` իմ նամակը կարդալով, իսկ ես չորացած ծաղիկներով եմ լցրել շուրջս: Ես քեզ հիշել եմ այնպես, ինչպես տունը հրդեհվելուց հետո հիշում են, որ արդուկը չէին անջատել: Բայց դու հեռու ես հրդեհներից: Դու մի բաժակ ջուր ես, որ չեն խմում, այլ ծաղիկ են ջրում: Այն ժամանակ ես ծաղիկներ չունեի:
Քննությունս 4 ստացա: Եթե մի օր էլ լիներ պարապելու, 5 կստանայի: Ճանապարհին հովտաշուշաններ տեսա: 350 արժեին, իսկ ինձ մոտ 340 էր. միշտ ինչ-որ բան պակասում է:
Միշտ պակասում է….
Պարտեզի անթիվ ծաղիկների մեջ միայն քեզ եմ տեսնում,
Նրանց մեջ միայն քո բույրն է ինձ արբեցնում,
Միայն քո ստվերն է, որ անզեն աչքով եմ տեսնում,
Իսկ գուցե հարցնես, թե ինչու եմ անթիվ ծաղիկների մեջ միայն քեզ նկատում
Ասեմ, իմացիր, որ քեզ բոլորից շատ եմ սիրում ու կարոտում….
ՍԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ՆՄԱՆ ՄԱՔՈՒՐ,
ԱՐՋՈՒԿԻ ՊԵՍ ՓԱՓՈՒԿ,
ՏԻԵԶԵՐՔԻ ՆՄԱՆ ԱՆԾԱՅՐԱԾԻՐ
ԵՎ ԱՆՁՐևԻ ՆՄԱՆ ԹԱԽԾՈՏ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ Է….
Թերթում եմ կյանքիս մութ էջերը փակ,
Սուզվում ալեկոծ ծովում անհատակ
Տեսնում եմ հեռվում մեն-մենակ մի մարդ,
Որ սպասում է իր սիրուն տանջված
ԿՈՒԶԵՄ…
Կուզեմ հավետ քեզ հետ լինել:
Կուզեմ, որ դու ամբողջովին, անմնացորդ իմը լինես:
Կուզեմ փարվել ես քո գրկին,
Թեկուզ այնտեղ հանգչի կյանքիս օրը վերջին…
Կուզեմ ես քո աչքերի մեջ արտացոլանքն իմ միշտ տեսնել,
Ու աչքերդ ինձնից բացի էլ ոչ մեկի չորոնեն:
Կուզեմ սիրտդ կրծքիդ տակից բաբախի լոկ իմ համբույրից…
Կուզեմ, որ դու քո քնքշանքը ու քո սերը իմը դարձնես…
Կուզեմ լսել ու հավատալ, որ սիրում ես այս աշխարհում միմիայն ինձ…
Կուզեմ հավետ պատկանել քեզ ու չզղջալ ոչ մի վայրկյան:
Կուզեմ, որ մենք իրար սիրենք այնքա~ն, այնքա~ն,
Որ ես ամեն այգաբացին քո զմրուխտյա աչքերի մեջ
Տեսնեմ նորից երջանկացած պատկերը իմ …
Կուզեմ, կուզեմ քո ժպիտով ու քո սիրով
Գունավորես իմ փուչ կյանքի գորշ օրերը…
Կուզեմ սիրես ու փայփայես իմ խեղճ հոգին ,
Առնես ձեռքս ափերիդ մեջ ու համբույրովդ
Իմ հոգու մութը վանես, վիշտը հանես …
Կուզեմ լինես իմ միակը ու վերջինը ճակատագրով…
Կուզեմ լցնել քո աչքերի անլցնելի դատարկությունը ինձանով:
Կուզեմ արբել ես քո սիրուց ու իմ սրտի բեկորները քեզ նվիրել…
Կուզեմ այնտեղ թագավորե~ս
Ու դարձնես ինձ թագուհին դու քո սրտի…
Կուզեմ, կուզեմ քեզ հետ ապրել առանց վշտի ու կարոտի…
Կուզեմ, որ միշտ կողքիդ լինեմ ու քո կյանքի ցավոտ հուշերը վերացնեմ…
Կուզեմ վառել սիրո լույսեր ու քո շուրթերն անհագ, անզուսպ միշտ համբուրել:
Կուզեմ … կուզեմ , բայց ինչ անեմ, եթե հանկարծ դու չուզես?
…Կուզեմ … կուզեմ… կուզեմ, որ դու էլ ուզես…
Երևան 16.07.2006թ
Mardkanc mi mas@ voronum e,myus mas@ porcum moranal,vomanq el porcum voronel moracvac@.
Ser@ xax e,xax@ haxtanak,sakayn siro mej haxtanakac e durs galis miayn ardar ev chisht xaxacox@.
Ser@ nman e tcari.Ayn karox e shiver gcel,bayc ev karox e erashtic xexdvel.29.09.2011
Ողջույն-Շատ լավ է կարդացվում,ներկա լինելով բովանդակություն ու հանգստություն զգացի այս էջում.Շնորհակալություն բլոգի հիմնադրին եվ բոլոր մասնակիցներին:
Կյանքը կարճ է այն մարդու համար
Ում օրերն են երկար:
Ուզում եմ օրս դարձնել ակընթարթ,
Ուզում եմ խենթ քամու նման
Փախչել տեղից-տեղ,
Դիպվել քարերին զայրութի պահին,
Ապա խաղալ բնության հետ,
Գրկել ծաղիկները նուրբ,
Շոյե՜լ երեսը ջրերի,
Թափառել ազատում աշխարհի,
Տեսնել ամե՜ն ինչ,
Զգալ ամե՜ն բան,
Ներկա լինել ո՛ղջ գեղեցիկին:
Բարձրում հպվել ամպերին՝ փափուկ
Եվ շնչե՜լ հոտն աստղերի:
Ուզում ե՜մ…ուզում եմ օրս դարձնել ակընթարթ:( ԼՄ)
Շնորհակալություն Լուսինե ջան ջերմ խոսքերի համար…
**************
Եթե մի օր այս մեծ կյանքում
Էլ ապրելու հույս չգտնես,
Խնդրում եմ քեզ,հիշիր դու ինձ,
Իմ աչքերում հույս կտեսնես….
Եթե հանկարծ ճանապարհիդ
Էլ ոչ մի լույս չնշմարես,
Երազում եմ, որ ինձ հիշես,
Իմ աչքերը լույս կտան քեզ….
Բայց , թեմի օր դու քո հոգում
Էլ մեծ սիրո հուր չգտնես,
Որքան էլ ինձ փորձես հիշել,
Իմ աչքերը չեն օգնի քեզ:
14.06.2011 11:32