Երբ կանգնած ես սահմանին… Զենքը ձեռքիդ նայում ես Նախիջևանի լուսաբացին, տեսնում այդ հրաշք երկիրը, այդ կապուտակ գետերը և վառ, գեղեցիկ կանաչը… արևի արտապատկերումը լճերի մեջ… այդ դաշտավայրը… ու հասկանում, որ քո երբեմնի երկիրը այժմ քոնը չէ… այժմ այնտեղ ապրում են «Այլոք»… հոգիդ կսկիծ է ապրում… ու սկսում է տանջել մի հարց «Ինչու՞»… «Ինչու՞»… «Ինչու՞»…
Հիմա չեմ ուզում խոսել ինչուների մասին… ամեն մեկն էլ իր չափով հասկանում է այդ ինչուն… հիմա ուզում եմ պարզապես շնորհակալ լինել այն տղաներին, ում արյան գնով գոնե մնաց այս մի «փոքր» Հայաստանը… մնաց ծիլը, որը ծաղկում և մեծանում է այժմ…
ՀԱՅԵ՛Ր… ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ… ԼԱՎԱՏԵՍ ՈՒ ՎԱՏԱՏԵՍ ԻՄ ՀԱՅ ՔՈՒՅՐ ՈՒ ԵՂԲԱՅՐ… ԼԱՎ ԵՎ ՎԱՏԸ…. ԲԱՐԻ ԵՎ ՉԱՐ… ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ԵՎ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ… ՈՒ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ… ՈՎՔԵՐ ՔԱՐԿՈԾՈՒՄ ՈՒ ….

Ամեննաթանկ բանը որ ունի ՀԱՅ ժողովուրդը այսօր, մեր պետականությունն է և ամենակարևոր բանը որ չունենք՝ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է…
Հիշեք իմ սիրելի եղբայրներ, բոլոր այն վատ հատկանիշները, որ այսօր նշում եք դիմացինի, պետականության, իշխանությունների մեջ, դրանք իմ ժողովրդի մեջ հայտնվել են դարեր շարունակ «Քոչվորների» լծի տակ գտնվելու պատճառով, մեր միասնական չլինելու պատճառով…
ՈՒ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅ ԱԶԳԸ ԲԱՑԱՌԻԿ ԱԶԳ Է… ՈՒ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԱԶԳԻՆ, ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ…
Հայեր… բանակում հեշտ չէ… բանակում շատ դժվար է… այնքան դժվար որ հիասթափվում ես անգամ Հայերից… և՛ ԿԵՑՑԵ այն զինվորը, ով կարողանում է դիմակայել այդ ամենին ու չհիասթափվել, դժվար է նաև սպաների համար… այդ ամենը համակարգ է , «Ժառագություն» է, կործանված գերտերությունից և համակարգից հրաժարվելը ևս հեշտ չէ…
Այ առաջինը այստեղ պետք է լինենք ՄԻԱՍՆԱԿԱՆ, դժվարությունների դեմ լինենք միասին, չքարկոծենք այն, ինչ ամեն դեպքում պահում է մեր անկախությունը, պահպանում է մեր ծիլը, որը այնուամենայնիվ մեծանում է: Լինել հիասթափվածի կողքին նույն ուժով և հանել նրան հիասթափությունից այն ուժով , որով քարկոծում և ասում ենք «Վատն է…»
Բոլորը խոսում էին մեր վատ ֆուտբոլի հավաքականի մասին… ահա հավաքականը հաղթեց մի փառահեղ խաղ և «ԱՄԵՆՔՍ ՆՐԱ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ » ….
Ո՛Չ, ԵԿԵՔ ԼԻՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ, ԵՐԲ ՆԱ ՄԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ… ԻՍԿ ՀԵՏՈ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՎԱՅԵԼԵՆՔ ՄԻԱՍԻՆ:
ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՎԱՏԱՏԵՍ ԻՄ ՀԱՅ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԵՎ ՔՈՒՅՐԵՐԻՆ …. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ, ԵՎ ԴՐԱՆԻՑ ԼԱՎ ԲԱՆ ՉԿԱ…
… ես հավատում եմ, որ մի օր եռագույն եմ ծածանելու Նախիջևանի կենտրոնում… ու հպարտ գիտակցելու եմ, որ մենք բոլորովս միասին հաղթահարեցինք թե՛ ներքին և թե՛ արտաքին բոլոր դժվարությունները…
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԵՌԱԳՈՒՅՆԸ
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԶԻՆԱՆՇԱՆԸ
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԲԱՆԱԿԸ
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ